Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իջևա­նի «Վեր­նա­տուն» պատ­կե­րաս­րա­հը վտանգ­ված է

Իջևա­նի «Վեր­նա­տուն» պատ­կե­րաս­րա­հը վտանգ­ված է
15.11.2019 | 02:18

Իջևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո գոր­ծող «Վեր­նա­տուն» պատ­կե­րաս­րա­հը ցան­կա­նում են «վտա­րել» քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քից:
«Պատ­կե­րաս­րա­հի տա­րած­քի վրա աչք ու­նի սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան Իջևա­նի տա­րած­քա­յին բա­ժան­մուն­քը: Բանն այն է, որ վե­րո­հի­շյալ ծա­ռա­յու­թյան ո­րոշ բա­ժին­ներ տե­ղա­կայ­ված են պատ­կե­րաս­րա­հի հարևա­նու­թյամբ, մի հատ­վածն էլ քա­ղա­քի այլ վայ­րում է: Այժմ ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը ցան­կա­նում է մեկ­տե­ղել աշ­խա­տա­կից­նե­րին ու մեկ նս­տա­վայր ու­նե­նալ։ Դա ո­րո­շել են ա­նել ի հա­շիվ պատ­կե­րաս­րա­հի»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:


Քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­ցի առն­չու­թյամբ դեռևս հս­տակ ո­րո­շում չեն կա­յաց­րել: Մեր զրու­ցակ­ցի տե­ղե­կաց­մամբ՝ ա­վե­լի շատ հակ­ված են ըն­դա­ռա­ջե­լու սո­ցապ­ծա­ռա­յու­թյա­նը, քա­նի որ պատ­կե­րաս­րա­հը բա­ցա­ռա­պես պե­տա­կան մի­ջոց­նե­րով է գո­յատևում. «Այ­ցե­լու­նե­րի թի­վը շատ քիչ է, կա­րե­լի է ա­սել՝ «մի­նու­սով» է աշ­խա­տում, բայց դա ցու­ցիչ չէ, քա­նի որ այն ոչ միայն Իջևան քա­ղա­քի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի մշա­կու­թա­յին հա­տու­կենտ օ­ջախ­նե­րից է, հետևա­բար պատ­կե­րաս­րա­հի փակ­վե­լու մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է, ուղ­ղա­կի ճիշտ լու­ծում է պետք գտ­նել»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ